Չեմպիոնների լիգա. «Ռեալը» պարտվեց ԲԿՄԱ-ին, «Վիկտորիան» հաղթեց «Ռոմային»
СпортՉեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացավ G խմբի վերջին տուրը:
Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին: Սոլարիի ֆուտբոլիստները ֆիասկոյի ենթարկվեցին՝ պարտվելով 0:3 հաշվով: Ռուսական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Չալովը, Շչեննիկովը և Սիգուրդսոնը:
Չնայած հաղթանակին, մոսկովյան ակումբը կլինի 4-րդը ու չի մասնակցի Եվրոպա լիգային:
G խմբի մյուս խաղում Պլզենի «Վիկտորիան» «Դուսան Արենա» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Ռոմային»:
Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի միջնամասում: 62-րդ րոպեին Յան Կոպիցի փոխանցումից հետո գոլ խփեց Յան Կովարժիկը: 5 րոպե անց «գայլերը» խփեցին պատասխան գնդակը: Գոլով աչքի ընկավ Ջենգիզ Ունդերը: Տանտերերը վերջնական հաշիվը ձևակերպեցին 72-րդ րոպեին Տոմաշ Խորիի խփած գոլի շնորհիվ:
Այսպիսով, G խմբում առաջին տեղով հաջորդ փուլ է դուրս գալիս «Ռեալը»՝ 12 միավորով, «Ռոման» երկրորդն է՝ 9 միավորով: «Վիկտորիա Պլզենը» վաստակեց 9 միավոր ու կխաղա ԵԼ-ում: