Պահպանողական պատգամավորների մեծամասնությունն աջակցություն է հայտնել վարչապետ Մեյին՝ վստահության շուրջ քվեարկությունից առաջ
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ստացել է խորհրդարանի պահպանողականների կուսակցության անհրաժեշտ քանակությամբ պատգամավորների աջակցությունը՝ վստահության մասին քվեարկության արդյունքում իշխանության ղեկին մնալու համար:
Ինչպես գրում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին, Պահպանողական կուսակցության 158 պատգամավոր հրապարակավ հայտարարել է, որ աջակցում է Մեյին:
Հաղորդվող տվյալների համաձայն՝ այս հայտարարությունը ոչնչի չի պարտավորեցնում. քվեարկությունը գաղտնի է լինելու, և նրանք կարող են քվեարկել ոչ այնպես, ինչպես խոստացել են: