ԵՄ-ը կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները
Международные новостиԵվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում քաղաքական որոշում են կայացրել ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին:
«ԵՄ-ը միաձայն երկարաձգել է տնտեսական պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի՝ պայմանավորված Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում զրոյական առաջընթացով», - ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
Ինչպես գործակալությանը հայտնել է գագաթնաժողովին ներկա աղբյուրը, տնտեսական սահմանափակումները, սովորաբար, երկարաձգվում են վեց ամսով: «Դա քաղաքական որոշում է: Առջևում պաշտոնական ընթացակարգն է, որը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում», - ասել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ պաշտոնական ընթացակարգի ավարտին պես որոշումը կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում, որից հետո էլ ուժի մեջ կմտնի: