«Դեղին բաճկոնների» ցույցերը հասել են Իսրայել. հարյուրավոր մարդիկ բողոքում են գների բարձրացման դեմ
Международные новостиԴեղին անթև բաճկոններ հագած հարյուրավոր մարդիկ դեկտեմբերի 14-ին դուրս են եկել Թել Ավիվի և Երուսաղեմի փողոցներ՝ ի նշան գների բարձրացման դեմ բողոքի:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին, ցուցարարները դժգոհ են նաև էլեկտրականության, ջրամատակարարման, ինչպես նաև սննդամթերքի գների նախատեսված բարձրացման պատճառով:
«Ինչպես և Ֆրանսիայում, Իսրայելում նույնպես անտարբեր չեն ամենօրյա անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման մասին լուրերի նկատմամբ», - ասվում է Իսրայելում ցույցերի կազմակերպիչների մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Փրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցերը մեկնարկել են նոյեմբերի 17-ին: Ակտիվիստները դեմ են հանդես գալիս վառելիքի գնի բարձրացմանը, կառավարության հարկային քաղաքականությանն ընդհանուր առմամբ և պահանջում են նախագահի և վարչապետի հրաժարականը: