Նարեկ Սարգսյանն առաջիկայում կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առաջ. ԱԱԾ տնօրեն
ОбществоՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Պրահայում հայտնաբերված Նարեկ Սարգսյանն առաջիկայում կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առաջ: Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ինչպես է Նարեկ Սարգսյանը ձեռք բերել Գվատեմալայի քաղաքացու անձնագիրը, այս պահին մեզ հայտնի չէ: Առաջիկայում նա կվերադառնա Հայաստան և կկանգնի դատարանի առաջ»,- ասաց Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենը նաև նշեց, որ իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ Սարգսյանների բնակարանում հայտնաբերված նկարները պատկանում են Մարտիրոս Սարյանի վրձնին:
«Իրականացվել է քննություն և բոլոր հանգամանքներն ի հայտ են եկել: Նկարներ ուղարկվել են փորձաքննության, որի արդյունքում պարզվել է, որ դրանք պատկանում են Մարտիրոս Սարյանի վրձնին»,- նշեց նա:
Արթուր Վանեցյանը չնշեց, թե որքան է նկարների գումարային արժեքը: