Վիկ Դարչինյանի եղբորորդին բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանի թիմի կազմում
СпортՀայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռուսաստանի Խանտի-Մանսիսկ քաղաքում անցկացված նավթային երկրների աշխարհի առաջնությունում, որին Հայաստանի թիմը մեկնել էր 5 բռնցքամարտիկով:
Դարչինյանը երրորդ տեղն է գրավել 75 կգ քաշային կարգում: Կիսաեզրափակիչում նա պարտվել է ֆրանսիացի մրցակցի:
Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցաշարին մասնակցել են նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը եւ 69 կգ քաշային Արսեն Պողոսյանը, որոնք մեդալ չեն նվաճել: