8 անգամ դատապարտված Հարությունը դարձյալ կալանավորվել է․ գողությունների շարք Ոստիկանության տեսանյությում
ОбществоՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ՝ ներկայացնելով բնակարանային գողությունների մի շարք, որի հեղինակը նույն անձն է՝ Երեւանում բնակվող 58-ամյա Հարություն Հակոբյանը։
«Նոյեմբերի 29-ին ժամը 21-ին Ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնեց, որ բացել են տան պատուհանը, մտել ներս ու փող գողացել։ Օպերատիվ խումբը դեպքի վայր՝ Ահարոնյան փողոց, մեկնեց՝ պարզելու կատարվածի հանգամանքները։
Դեկտեմբերի 3-ին ժամը 20։55-ին ոստիկանությունը եւս մեկ ահազանգ ստացավ բնակարանային գողության վերաբերյալ։ Դեպքի վայր՝ Կամարակի փողոց, մեկնած օպերատիվ խումբը արձանագրեց՝ պատուհանը բացել ու տուն են մտել, սակայն ինչ-ինչ պատճառներով ոչինչ չգողանալով՝ հեռացել են։
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 20։40-ին, ոստինակությունում դարձյալ բնակարանային գողության ահազանգ հնչեց։ Դեպքի վայր՝ Վահյան փողոց, մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տուն են մտել նույն եղանակով՝ պատուհանը բացելով, այս անգամ գողոնը տարբեր իրերով լի պայուսակ էր, որը ոստիկանները հայտնաբերեցին դեպքի վայրից քիչ հեռու։
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները տեղեկություն ստացան, որ բնակարանային այդ գողությունները կատարել է Հարություն Հակոբյանը, տեղեկությունների իսկությունը պարզելուց հետո նրան բերման ենթարկեցին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Մայրաքաղաքում ապրող 58-ամյա Հակոբյանը տվեց խոստովանական ցուցմունք։
Նախկինում 8 անգամ, այդ թվում՝ գողության համար դատապարտված Հարություն Հակոբյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է»։