Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը
СпортԹեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (17-0, 12 КО) վստահորեն պաշտպանել է իր տիտղոսն դոմինիկացի Գրեգորիո Լեբրոնի (21-4, 16 КО) դեմ մենամարտում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության պաշտոնական կայքը, 6-րդ ռաունդում Դալաքյանը կարողացել է երրորդ անգամ նոկդաուն ուղարկել մրցակցին, և մրցավարը տեխնիկական նոկաուտ է գրանցել Լեբրոնին։
Այսպիսով, Դալաքյանը երկրորդ անգամ պաշտպանեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Մարտի 16-ին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Դալաքյանին պարգևատրել է միության «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով։