Հալեպի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք կկառուցեն չորս տարում
Международные новостиՀալեպի Ջամաիյաթ Ալ Ռիյադի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք կկառուցեն առաջիկա չորս տարում: «Այժմ մենք վերականգնում ենք ռմբակոծումից տուժած 300 ավելի ավելի շենք, իսկ դա շուրջ հազար բնակարան Է: Նաեւ այդ շրջանում մենք կառուցում ենք 110 նոր շենք, այստեղ կլինի հինգ հազար բնակարան»,- նշել Է Ալին:
Տակավին 2012 թվականին շինարարները կառուցել եւ հանձնել Էին 360 շենք, բայց այդպես Էլ չԷին հասցրել դրանք բնակեցնել. այստեղ ակտիվ մարտական գործողություններ Էին ընթանում, իսկ նորակառույցները թաքստոցներ Էին ծառայում զինյալների համար: Այժմ դա խոշորագույն շինհրապարակն Է Սիրիայում, դրա տարածքն ավելի քան 50 հեկտար Է:
Սակայն քաղաքը վերականգնելիս գլխավոր խնդիրն, ինչպես պատմել Է Ալին, մնում Է որակյալ կադրերի եւ աշխատող ձեռքերի պակասը: Այնուամենայնիվ, շինարարները պլանավորում են շրջանը հանձնել չորս տարի հետո, քանի որ Հալեպում խաղաղ կյանքի հետ վերադարձել Է նաեւ բնակարանի պահանջարկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: