Որոշել են գյուղացիներին դատի տալ
ОбществоԱվելին, գյուղապետներից մի քանիսը գուցե հրաժարականներ ներկայացնեն՝ հետևելով Ձորագյուղի համայնքապետի օրինակին, քանի որ պատրաստ չեն դատի տալ իրենց գյուղացիներին: Այս հարցում, իհարկե, լուրջ խնդիրներ կան, գուցե հարկ լինի վերանայել համայնքների բյուջեները, սակայն երկրորդ–երրորդ եռամսյակների (ամենայն հավանականությամբ՝ նաև չորրորդ ու ըստ այդմ՝ տարեկան) ցածր ցուցանիշները որոշ համայնքների ղեկավարներ պայմանավորում են ոչ միայն ցածր բերքատվությամբ ու մարդկանց անվճարունակությամբ, ինչն առաջնային է, այլ նաև նրանով, որ մարդիկ հույսեր ունեին, թե նոր իշխանությունները զիջելու են հողի հարկի և գույքահարկի պարտավորությունները, սակայն նման բան ոչ միայն չի եղել, այլև տրամաբանորեն չի էլ կարող լինել: Խնդիրն, ի դեպ, հատուկ է ոչ միայն Լոռուն, այլև մարզերի մեծ մասին և ուսումնասիրման լուրջ կարիք կա...