Պարոն վարչապետ, ձեր ենթակաները ոչ միայն խանգարում են ներդրումներին, այլև փոշիացնում են եղածը
TVՌեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս ֆիլմ» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 2-ից 12-ը դիմել էր ծայրահեղ միջոցի՝ հացադուլ էր հայտարարել, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հանդիպեց Հովհաննես Գալստյանին, որի արդյունքում ռեժիսորը որոշեց դադարեցնել հացադուլը:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Հովհաննես Գալստյանը, խոսելով հացադուլի շարժառիթի մասին, մասնավորապես նշեց. «2018-ին նոր Հայաստանում՝ Ազգային կինոկենտրոնը և մշակույթի նախարարությունը մշակեցին նոր կանոնակարգ, որի մեջ ապօրինի կերպով մտցվեց մի կետ, որի համաձայն՝ մերժվեց «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ 2015-ին ստանձնած պարտավորությունը՝ շարունակական ֆինասավորումը. սա նոնսենս է: 2019-ին միջազգային՝ հայ-գերմանա-բուլղարական համատեղ արտադրվող այս ֆիլմն արդեն պետք է ցուցադրվեր մեծ էկրաններին:
Հացադուլի օրերին ես ինֆորմացիոն հոսքեր ստացա, հասկացա, որ սա կազմակերպված գործընթաց էր, որպեսզի ինձ մեկուսացնեն»:
Հ. Գալստյանի խոսքով՝ ստվերային գործընթացները շատ են. «Ստվերային գործելակերպը, «թայֆայությունը» շատ է խանգարում կինոյի կայացմանը և կառավարմանը: Հայաստանում չինովնիկական մեծ վերահսկողություն կա կինոարտադրության վրա… Քանդվում է հայկական կինոն»:
«Պարո՛ն վարչապետ, ձեր ենթակաները ոչ միայն խանգարում են ու արգելափակում են ներդրումները, այլ նաև փոշիացնում են եղածը,- նշեց Հ. Գալստյանը: -Եթե մինչև դեկտեմբերի 20-ը չվերահաստատվի Հայաստանի պարտավորությունները, 175 միլիոն դրամի ներդրում կկորցնենք»:
Մանրամասն՝ տեսանյութում: