El Pais. Ժոզե Մոուրինյուն կարող է վերադառնալ «Ռեալ»
СпортՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է Ժոզե Մոուրինյուին թիմի գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկելու տարբերակը: Այս մասին հաղորդում է El Pais պարբերականը:
Երեկ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն աշխատանքից ազատել է Մոուրինյուին: Ինչպես հաղորդում է El Pais-ը, «Ռեալում» ուրախությամբ են ընդունել այդ լուրը:
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է հետաքրքրված Մոուրինյուի ծառայություններով և վստահ է, որ 55-ամյա մասնագետի որակները համապատասխանում են ակումբի ամբիցիաներին:
Հիշեցնենք, որ 2010-2013 թվականներին Ժոզե Մոուրինյուն աշխատել է «Ռեալում»՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:
Հավելենք, որ «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: