Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ hաշմանդամություն ունեցող երեխաների ֆուտբոլային խաղին
СпортԱվանի ֆուտբոլի ակադեմիայում դեկտեմբերի 19-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ ՓԻՓԼ ընկերության համատեղ միջոցառումը: Տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաները բաժանվել էին երկու խմբի՝ «Փիփլ Սեր» եւ «Փիփլ Կյանք»: Թիմերի խաղացողներին ուղեկցում էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը, Արտակ Եդիգարյանը, Ռումյան Հովսեփյանը, Արթուր Քարտաշյանը եւ ազգային թիմի նախկին պաշտպան, ՀՖՖ սկաուտինգի բաժնի պետ Ռոբերտ Արզումանյանը, փոխանցում է ՀՖՖ կայքը։
Հանդիպումն ավարտվել է 7:7 հաշվով, եւ թիմերն իրացրել են հետխաղային 11 մետրանոցներ, որտեղ եւս գրանցվել է ոչ ոքի։ Վերջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները նվերներ են հանձնել երեխաներին: