Լիլիթ Մակունց. «Խմբակցության իմ ղեկավար լինելու որոշումը մեր քաղաքական թիմի որոշումն է»
Общество«Իմ քայլը» խմբակցության առաջին նիստի ավարտից հետո լրագրողների հարցին, թե մինչեւ ԱԺ-ում խմբակցության ղեկավար առաջադրվելու մասին պաշտոնական հայտարարությունը լուրերի մակարդակով շշուկներ կային, թե իր թեկնածությունը առաջադրելը ոմանց մոտ բացասական արձագանք է առաջացրել, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Սա քաղաքական թիմի առաջարկների արդյունքում որոշում է, որը խմբակցությունն ընդունեց: Ընդ որում, բոլոր թեկնածուների: Ինչ խոսք, 88 պատգամավոր ունեցող խմբակցության ղեկավար լինելը բարդ է, մանավանդ այն փուլում, երբ մանդատը իրացնելու եւ իրական գործունեություն ծավալելու փուլն է: Այնպես որ, որեւէ տեղ հեշտ չի լինելու, առավել եւս, որ առաջին անգամ խորհրդարանում ներկայացված ենք լինելու այսպիսի մեծ խմբակցությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/19/1002957/