Ինչի՞ գնդապետ, միանգամից գեներալ ասեիք, պարոն Ջանջուղազյան. Նիկոլ Փաշինյան
TVԱյս տարվա հունիսի 1-ին բնապահպանության նախարարությանը ենթակա անտառային կոմիտեի պահպանման ծախսերի ապահովման նպատակով ՀՀ պետական բյուջեի պահուստաային ֆոնդից հատկացվել էր 106 մլն 163 հազար դրամ, կոմիտեին պատկանող Երևան քաղաքի Արմենակյան փողոցի N 129 վարչական շենքի վերանորոգման համար 3 մլն 300 հազար դրամ, այլ ծրագրերով՝ 36 մլն դրամ, սակայն 37,22 մլն դրամ տնտեսվել է:
Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց գումարը թողնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ գումարը ծախսվելու է համազգեստի գնման համար: