«Բարսելոնան» անարգել է մեզ և Ռաբիոյին. ՊՍԺ-ի սպորտային տնօրեն
Спорт«Պարի Սեն Ժերմենի» սպորտային տնօրեն Անտերո Էնրիկեն մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն համաձայնություն է ձեռք բերել «Բարսելոնայի» հետ և ամռանն ազատ գործակալի կարգավիճակով միանալու է կատալոնական ակումբին:
«Մենք միշտ զարմանում ենք, որ ակումբները չեն հետևում կոնկրետ կանոնների:
Ինձ զարմացրել է այն փաստը, որ «Բարսելոնան» Ադրիենի հետ բանակցություններ է վարել՝ նախապես կապ չհաստատելով մեզ հետ: «Բարսելոնան» մեզ հետ կապ հաստատեց միայն այն ժամանակ, երբ համոզեց Ռաբիոյին չերկարաձգել պայմանագիրը:
Այդ առաջարկն այնքան ցածր արժեք ուներ, որ մենք զարմացել էինք: Նման առաջարկով «Բարսելոնան» անարգել է մեզ և Ադրիենին, չէ՞ որ նա հիանալի ֆուտբոլիստ է»,- ասել է Անտերոն Radio Montecarlo-ին ըված հարցազրույցում:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ադրիեն Ռաբիոն մասնակցել է 20 հանդիպման, դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի՝ փարիզյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2019 թվականի ամռանը: