Ереван, 17.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Ինձնից շատ Քոչարյանին չսիրող դժվար թե լինի, բայց Քոչարյան անձը այլ բան է, Քոչարյանի մարդու իրավունքները այլ բան են». Փոստանջյան

Общество

Այս օրերին բուռն քննարկվում է Զարուհի Փոստանջյանի պահվածքը, թե ինչու է պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին, երբ ժամանակին նրա հետ լուրջ առճակատումների մեջ էր, ինչպե՞ս է նրան համարում քաղբանտարկյալ: Դանիել Իոաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հիշեցնելով, որ երբ 2008-ի հունվարի 28-ին Ազատության հրապարակում Փոստանջյանը, ինքը, Անահիտ Բախշյանն ու Վարդգես Գասպարին ցույց էին անում՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի, ով այդ ժամանակ շինծու մեղադրանքով նստած էր, Քոչարյանը Օպերայի շենքում բանակի օրվա միջոցառումից հետո մոտեցել է Փոստանջյանին ու Բախշյանին ու ասել. «Մեր տոնը փչացնում եք», ինչին Փոստանջյանը պատասխանել էր՝ «Սա նաեւ պահեստազորի սպա Սեյֆիլյանի տոնն է, ում դուք ապօրինի նստացրել եք»: Իոաննիսյանի դիտարկմամբ՝ «հիմա Զարուհի Փոստանջյանը Քոչարյանին համարում է քաղբանտարկյալ… Եվ դա իմ գլխում չի տեղավորվում»: Այս առնչությամբ մեզ հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Իոաննիսյանի նկարագրած դրվագը շատ լավ հիշում է. «Այդ բողոքը ես էի կազմակերպել ընդդեմ Քոչարյանի բռնակալության, եւ բողոքին նաեւ միացել էին Վարդգես Գասպարին, Անահիտ Բախշյանը եւ Դանիել Իոաննիսյանը: Քոչարյանը մոտեցավ ու ասաց՝ մոռացե՞լ եք, որ ես եմ իրեն օգնել, իբր ինքն է փրկել Լեւոնից, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետապնդումից: Ասում էր՝ ինչի՞ ես եկել տոնս փչացնում, բողոքում ես, ես էլ ասացի, որ սա նաեւ Սեֆիլյանի տոնն է, ինչու՞ եք իրեն ապօրինի պահում բանտախցում: Ես իմ կյանքում երկու անգամ եմ հանդիպել Քոչարյանին՝ մի անգամ Բաղրամյան 26-ում՝ 2007-ի սեպտեմբերի 21-ին հրավիրված լինելով որպես պատգամավոր Բաղրամյան 26 գնացել եմ բողոքելու, ի տարբերություն բոլոր հրավիրվածների ովքեր գնացել էին տոնելու Անկախությունը եւ բաժակ բարձրացնելու Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, մի անգամ էլ այդ դեպքն էր»: Թե ինչու է Փոստանջյանը սկսել պաշտպանել Քոչարյանին, երբ ժամանակին այդքան քննադատում էր նրան իր սխալների համար՝ Aravot.am-ի հետ զրույցում տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Նախ՝ ոչ թե Քոչարյանին, այլ՝ մարդու իրավունքներն եմ պաշտպանում: Դուք սխալվում եք, ես նրան ճանաչել եմ եւ շարունակում եմ ճանաչել որպես քառորդդարյա բռնապետության իր բաժին տասնամյակի խորհրդանիշ: Ինձ համար, ով ուզում է լինի, սկսած քառորդդարյա ավտորիտարիզմի խոշտանգումների վառ հեղինակ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանից մինչեւ ամենավերջին սրիկան, իրավունքի գերակայության սկզբունքը եւ արդարադատությունը արժեքներ են: Քանի որ այդ արժեքները հարգելն է գրավականը ազատ հայրենիք ունենալուն»: Մեր հարցին՝ Քոչարյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու համար, չի՞ տապալել սահմանադրական կարգը՝ Փոստանջյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդում սկսելու օրվանից անցել է շուրջ 6 ամիս, եթե ունեն հիմնավոր մեղադրանք, ապա գործը պետք է ուղարկվի դատարան, որտեղ պետք է ընթանա բաց դատավարություն, եւ մենք բոլորս կստանանք սպառիչ պատասխաններ: Մեր հանրության իրավագիտակցությունը, ցավոք, ցածր է, ուստի նրանք կարծում են, որ նախնական կալանքը ինքնին պատիժ է ե իրենց սպասումը բավարարվել է»: Մեր դիտարկմանը, որ Քոչարյանին նախնական կալանքի տակ վերցնելը հիմնավորվում է, որ կարող է գործի ընթացքի վրա ազդեցություն թողնի՝ Փոստանջյանը պատասխանեց. «Եթե կան ապացույցներ, ապա թող վերցնեն կալանքի տակ, իսկ չլինելու դեպքում մեղադրյալի նկատմամբ չպետք է կիրառվի խափանման միջոց` կալանավորումը: Ցավալի է, որ իրավական ընթացակարգերի խախտման հետեւանքով կրկին տեղի չի ունենա «Մարտի 1-ի» համապարփակ եւ ամբողջական բացահայտում: Ինձ համար հրապարակված գաղտնալսումներից հետո միանշանակ պարզ է, որ այսօրվա իշխանությունները նույնպես չեն ցանկանում անցկացնել արդար քննություն, այլ շարունակում են «Մարտի 1-ի» ողբերգությունն օգտագործել քաղաքական նպատակների համար: «Մարտի 1-ը» ողբերգություն էր, որը տեղի է ունեցել իշխանությունը զավթելու համար՝ հօգուտ Սերժ Սարգսյանի: Հետեւաբար, ինչու չկա Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանք (ով, ի դեպ, սահմանադրական կարգը տապալել է բազմիցս՝ սկսած 1996 թվականից, կարող եք դիտել հայտնի տեսանյութը): Իմ գնահատմամբ, Ռոբերտ Քոչարյանին ներկայացվել է թերի, իրավական տեսանկյունից խոցելի մեղադրանք, իսկ նրա նախնական կալանավորումը ՄԻԵԴ-ում բողոքարկման դեպքում կունենա հաջողություն: Եթե գործող իշխանությունը ցանկանում է իրոք «Մարտի 1-ի» բացահայտում, ապա այն պետք է փոխանցի անկախ փորձագետներին»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, այնպես չէ, որ դուք Քոչարյանին պաշտպանում եք, ուղղակի իրավական առումով եք խնդիր տեսնում՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Որպես իրավաբան եմ ասում: Նախ, Քոչարյան անձը այլ բան է, Քոչարյանի մարդու իրավունքները այլ բան են: Դուք կհիշե՞ք Ջհանգիրյանն իմ եւ իմ պաշտպանյալների նկատմամբ ինչ ապօրինի գործողություններ է կատարել, բայց երբ ես իրեն տեսել եմ ծեծված բանտախցում, այդ մասին նույնպես չեմ լռել: Ջհանգիրյանն իմ վկայությունը դրել է իր բողոքի հիմքում, ուղարկել ՄԻԵԴ: Երբ բանտախուց գնացի, Ջհանգիրյանը մտածում էր՝ եկել եմ ասեմ՝ ահա, հիշո՞ւմ ես, թե ինչ ես արել, բայց ես ասացի՝ եկել եմ ձեր իրավունքները պաշտպանեմ, քանի որ ձեր նկատմամբ տեղի է ունենում ապօրինություն: Ուրիշ բան է Ջհանգիրյանը՝ որպես դատախազ, ուրիշ բան է Ջհանգիրյանը՝ որպես մարդ, որն իրավունքներ ունի: Եթե դու իրավունքի գերակայությունը չհարգես, դու դառնում ես նույն մարդը, ինչ Քոչարյանը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/20/1003480/ 

 

Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам