Լավրովը ողջունել է Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումը
Международные новостиՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումը որակել Է ճիշտ ուղղությամբ արված քայլ, սակայն առաջարկել Է սպասել մինչեւ այդ նախաձեռնության շուրջ իրադրության պարզվելը:
«Զորքերի ցանկացած դուրսբերում, որոնք անօրինականորեն են գտնվում այս կամ այն երկրի տարածքում, ճիշտ ուղղությամբ արված քայլ Է: Այլ բան Է, որ բազմաթիվ հարցեր են առաջանում, թե մանրամասների առումով որքանով Է համաձայնեցված այդ նախաձեռնությունը, եւ կոնկրետ ինչպես Է դա լինելու եւ իրագործվելու Է արդյոք»,-հայտարարել Է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:
Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը Սիրիայում ջախջախել Է «Իսլամական պետություն» խմբավորման ուժերը, եւ որ ամերիկյան զորքերը միայն հանուն այդ նպատակի են գտնվում Սիրիայում: Ավելի ուշ Սպիտակ տունը հրապարակել Է հայտարարություն, որի համաձայն, ԱՄՆ-ն սկսել Է զորքերի դուրսբերումը Սիրիայից, հա-որդել Է «Ինտերֆաքս»-ը: