Երևանցիները՝ 71 միլիոն դրամ արժողությամբ գլխավոր տոնածառի մասին. Հարցում
TVՏեսանյութ Asekose.am-ի «ԱսեԽոսե» շարքից, որը, հարցումների միջոցով, ներկայացնում է ժողովրդի անկաշառ ձայնը:
Հերթականը՝ Մոտ 20 օր տևած աշխատանքներից հետո Երևանի գլխավոր տոնածառն այսօր երեկոյան կփայլի ողջ հմայքով: Հիշեցնենք, որ տոնածառի տեղադրման, ապամոնտաժման եւ մյուս պարգաների համար այս տարվա «Էրեբունի-Երեւան» միջոցառումից տնտեսված 600 միլիոնից վճարվել է 71 միլիոն դրամ: Ու որքան էլ այս մասին հաճախ կրկնում էին քաղաքապետարանի պաշտոնյանները, ոմանք տոնածառի համար այդքան գումար ծախսելը արդարացված չէին համարում:
Բնականաբար, կային նաև հակառակը պնդողներ: Իսկ արդեն պատրաստ տոնածառի մասին երևանցիների մի քանի կարծիքներ՝ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: