Նիկոլ Փաշինյանի ու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում
ОбществоՀՀ վարչապետի պաշտոնակատարի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի նախատեսվում: Եթե մինչև հիմա հանդիպում տեղիչի ունեցել, ապա նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասաց նա:
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսինախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ կոնսենսուսով կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նրաթեկնածությանը համաձայնել են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ռուսաստանինախագահները: Զասն այցելել է այդ երկրներ և հանդիպել նախագահների հետ:
«Հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում, արդյունավետ ու օգտակար ինձհամար»,- ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը: Նա հայտնել է, որհանդիպումների ժամանակ ՀԱՊԿ երկրների առաջնորդները խոսել են տարածաշրջանումիրադրության ու կազմակերպության գործունեության իրենց գնահատականների մասին: «Կարծում եմ՝ մնացած օրերի ընթացքում կամ գալիք տարվա առաջին օրերին բոլոր իրավականգործընթացները կիրականացվեն և կսկսվի աշխատանքը նոր պաշտոնում»,- նշել է Զասը: Հարցին, թե արդյոք ծրագրվում է հանդիպում Հայաստանի ղեկավարության հետ՝ նապատասխանել է. «Պատրաստ եմ Հայաստանի վարչապետի համար ցանկացած հարմարժամանակ մեկնել այնտեղ ու հանդիպել նրա, արտգործնախարարի և պաշտպանությաննախարարի հետ, քննարկել այն հնարավոր հարցերը կամ խնդիրները, որոնք տեսնում ենկառույցի գործունեության մեջ, և հետագայում աշխատել այդ հարցերի շուրջ»: