Կանխորոշող բան չեմ ասի, հուսամ՝ բանակցությունը հաջող կլինի․ Փաշինյանը՝ գազի սակագնի մասին
ОбществоԼրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այն խոսակցությունների, ըստ որի՝ սահմանին վերջերս Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի թանկացում կլինի։
«Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցը պետք է քննարկենք», - լրագրողներին ասել է Փաշինյանը և հույս հայտնել, որ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները հաջող կընթանան:
Հարցին՝ քննարկումների ընթացքում հայկական կողմից գազի սակագինը նվազեցնելու պնդումներ լինելո՞ւ են, Փաշինյանը պատասխանել է. «Ես հիմա չեմ ցանկանում որևէ կանխորոշող բան ասել, հուսով եմ՝ բանակցությունները հաջող կընթանան»: