Ինդոնեզիայում հզոր ցունամի է տեղի ունեցել. զոհվել է առնվազն 43 մարդ
Международные новостиՀրաբխի ժայթքման հետեւանքով առաջացած հզոր ցունամիին զոհ է գնացել առնվազն 43 մարդ, կա 584 վիրավոր, հարյուրավոր մարդիկ առանց տանիքի են մնացել, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Աղետը գրանցվել է Ճավա եւ Սումատրա կղզիներում, որոնք տուժել են Կրակատաու գործող հրաբխի ժայթքումից:
Շատերն անհայտ կորած են համարվում:
Նշվում է, որ ծանր վնաս է հասցվել մեծ թվով շենքերի:
Աղետը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան:
Իշխանությունները կղզիների բնակիչներին եւ զբոսաշրջիկներին կոչ են անում մինչեւ դեկտեմբերի 25-ը լողափերից հեռու մնալ: