Ինյեստան ցանկանում է դառնալ մարզիչ
Спорт«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոստովանել է, որ ցանկանում է զբաղվել մարզչական գործունեությամբ:
«Իհարկե, ես չգիտեմ, թե ինչ է սպասվում ապագայում, բայց չեմ կարող ասել, որ չէի ցանկանա մի օր գլխավորել «Բարսելոնան»: Բայց այդ մասին մշտապես չեմ մտածում: Այո, ես ինձ տեսնում եմ ապագայում մարզիչի դերում: Սակայն առայժմ ցանկանում եմ առավելագույնը տալ «Վիսել Կոբեին»: Ճապոնիայում ես ինձ զգում եմ, ինչպես տանը»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ 34-ամյա Ինյեստայի պայմանագիրը ճապոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը: Այս ընթացքում նա կվաստակի 90 միլիոն եվրո: