Բողոքի ակցիա գլխավոր դատախազության մոտ. պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին (վիդեո)
ОбществоՄանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։ Նրանք պահանջում են անհապաղ կալանավորել դեկտեմբերի 21-ին գրավով ազատ արձակված գեներալ Մանվել Գրիգորյանին եւ կալանավորել նրան։
«, քանի որ այսպիսի մարդը, որին մի շարք իրեղեն ապացույցների հիման վրա ԱԱԾ–ն մեղադրանք է առաջադրել յուրացման եւ մի շարք այլ հատկանիշներով չի կարող լինել ազատության մեջ, սա է ճշմարտությունը։ Վտանգ կա, որ այդ մարդը կարող է սադրել, հրահրել ինչ–որ միջադեպեր Էջմիածնում, ես չեմ հավատում, որ Մանվել Գրիգորյանը ինչ–որ հիվանդություններ ունի»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ի ուշ երեկոյան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: