Խցանումներ են. ԱԱԾ-ն խորհուրդ է տալիս «Բագրատաշենի» փոխարեն օգտվել «Բավրա» եւ «Գոգավան» անցակետերից
ОбществоՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի ծանրաբեռնվածության պատճառով, խցանումներից և ժամանակի անհարկի կորստից խուսափելու նպատակով, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը խորհուրդ են տալիս մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ մուտք ու ելք կատարել պետական սահմանի նաև «Բավրա», «Գոգավան» անցման կետերով:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը: