Սանկտ-Պետերբուրգում մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը
СпортՌուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները:
Տղամարդկանց մրցաշարին մասնակցելու համար արդեն հայտավորվել են մասնակցելու 38 երկրների 190 շախմատիստ: Մրցաշարը հավաքել է բացառիկ ուժեղ կազմ: 190 մասնակիցներից 139 կրում են գրոսմայստերի տիտղոս: Առաջնությանը մասնակցելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը լավագույն 20 շախմատիստների ցանկում ընդգրկված գրեթե բոլոր շախմատիստները: Բացի Արոնյանից մրցաշարում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը: Կանանց մրցաշարի մասնակցելու համար այս պահին հայտավորվել են 22 երկրների 115 շախմատիստուհի: Այստեղ ևս մրցաշարին մասնակցում են գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստուհիները՝ աշխարհի չեմպիոն Ցզյու Վենցզյունի գլխավորությամբ:
Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտրյանը և կանանց միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը: