Ռեկորդային է. հարուցված քրգործով շուրջ 8 մլրդ դրամի վերականգնում ունենք. վարչապետի խորհրդական
TVՆախկինում հաստատված կոռուպցիոն կապերը քանդվում են. արդյո՞ք այդ գործունեության վերջը երևում է. «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանը նշեց, որ դեռ վերջը չի երևում և հույս չկա, որ առաջիկա 2-3 տարվա ընթացքում կերևա. «Մայիսի 8-ից առ այսօր հարուցվել են քրեական գործեր, շուրջ 70 մլրդ դրամի սահմաններում գումար տարբեր կարգավիճակում է՝ մի մասն արդեն վերականգնված է, մի մասը վերականգնան փուլում է, մի մասն էլ դեռ քննության փուլում է»:
Օգոստոսի 27-ին ԱԱԾ-ն տրամադրել էի փաստաթղթեր, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ՝ պաշտպանության բանակին 10 մլրդ դրամի սպառազինություն չմատակարարելու՝ վճարած գումարի պայմաններում, կամ մատակարարվել էր խոտանված ապրանք, կամ իրական գներից մի քանի անգամ ավել գներով ձևակերպված սպառազինություն և տարատեսակ այլ ապրանքներ: Շուրջ 8 մլրդ դրամն արդեն վերականգնվել է՝ գումարային տեսքով և սպառազինության տեսքով, 2 մլրդ դրամի մասով քննությունը շարունակվում է: Այս ամիսների ընթացքում, որպես մեկ քրեական գործի շրջանակներում վերականգնված գումար, ռեկորդային է»,- ընդգծեց Ա. Մկրտչյանը՝ հավելելով, որ այս չարաշահումները վերաբերում են վերջին 9-10 տարիներին:
Մանրամասն՝ տեսանյութում: