ՀԱՕԿ նախագահի ճիշտ մարտավարությունը՝ նորանոր հաջողությունների շարժառիթ...
СпортԱննա Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անվիճելի փաստ է, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, հստակ պատկերացում ունի թե ինչպես զարգացնել հայրենի սպորտը : Եւ ամեն անգամ իր կատարած քայլերն ապացույցն են այն պնդման, որ նա ճիշտ մարտավարություն է ընտրել:
Այսօր, ևս մեկ անգամ անկանատես եղանք ՀԱՕԿ նախագահի կազմակերպած միջոցառմանը, որի ժամանակ քվեարկության արդյունքում ընտրված և օլիմպիական մարզաձև ներկայացնող լավագույն մարզիկներին Գ. Ծառուկյանն անձամբ պարգևատրեց, բայց և, չսահմանափակվեց այսքանով և պարգևատրեց նաև լավագույն տասնյակի մյուս մարզիկներին, ովքեր սակայն չէին ներկայացնում օլիմպիական ձև:
Տարիներ շարունակ Գ. Ծառուկյանը՝ իր ծավալած գործունեությամբ քաջալերում և ոգեշնչում է մեր մարզիկներին, տալիս ձգտում ավելիին հասնելու համար: Քանզի նման քայլերի շնորհիվ է , որ այսօր մեր փոքրիկ երկիրն ամենուր գրանցում է նման հաջողություններ: Առանձնակի ուշադրության շնորհիվ մենք ունենք ավելին քան կունենար ցանակցած այլ երկիր, և եթե անկեղծ լինենք, միգուցե և չգտնվի այլ երկիր, որ այսպիսի ուշադրության արժանացնի իր մարզիկին, առնաձնացնի և կարևորի յուրաքանչյուրի ներկայությունը:
Եւ Գ. Ծառուկյանի տարիների ընթացքում ճիշտ մշակած մարտավարությունը մեծ նշանակություն ունի նաև մեր պետության համար, սա կարծես ևս մեկ հիշեցում այլ պետություններին՝ մեր օրհներգով, եռագույնի ծածանմամբ: Վստահ եմ, որ այս մարտավարությունը դեռևս հազարավոր անգամներ կստիպի մեզ հպարտանալ, և մեր մարզիկիներին կտա ձգտում՝ նորանոր հաջողությունների ճանապարհին: