Արթուր Ալեքսանյանը շարունակում է բուժումները ԱՄՆ-ում
СпортՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շարունակում է բուժումներն ԱՄՆ-ում:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Արթուր Ալեքսանյանը ներկա պահին դեռևս բուժում է ստանում ԱՄՆ-ում: Նա ազատված էր Հայաստանի գավաթի խաղարկությանը մասնակցելուց: Կվերադառնա հունվարին և այդ ժամանակ էլ կմասնակցի հավաքների»,-շեշտեց մասնագետը:
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը չի դադարեցրել մարզումները: