Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՌԴ և Ուկրաինայի դեսպանատներ՝ քաղաքացիություն ստանալու. Newspress.am
ОбществоՆախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՌԴ և Ուկրաինայի դեսպանատներ այդ երկրների քաղաքացիություն ստանալու համար: Այս մասին գրում է NEWSPRESS.am կայքը։
Ըստ նույն աղբյուրի՝ Վլադիմիր Գասպարյանը փորձում է իրեն ապահովագրել քաղաքական ու իրավական հարթություններում հետագա զարգացումներից և ստանալով այլ երկրի քաղաքացիություն՝ խուսափել պատասխանատվությունից:
Այդ կերպ իրեն ապահովագրել էր նաև «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ ՌԴ Սահմանադրությամբ՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ երկրի, այդ թվում՝ քրեական հետապնդման ենթարկվելու պարագայում:
Վլադիմիր Գասպարյանը միաժամանակ երկու պետության է դիմել, որպեսզի կարողանա արագ տեմպերով դրանցից որևէ մեկի քաղաքացի դառնալ: