Իսրայելական ուղեցույցները Հայաստանում են. «Աստղիկ» ԲԿ-ի նոր բաժանմունքում 13 կնոջից 9-ն արդեն հղիացել է
Общество«Աստղիկ» բժշկական կենտրոնում ընդամենը մի քանի ամիս առաջ բացված վերարտադրողական բժշկության բաժանմունքում աշխատում են իսրայելական լավագույն ուղեցույցներով. յուրաքանչյուր պացիենտի համար նշանակվում է անհատական բուժում, ինչը թույլ է տալիս գերազանց արդյունքների հասնել: Իսրայելից հայտնի վերարտադրողական բժիշկ պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոն, որը ղեկավարում է «Աստղիկ» ԲԿ-ի վերարտադրողական բժշկության բաժանմունքը, NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ 2018 թվականի հոկտեմբերին բաժանմունքում ԱՄԲ են կատարել 13 կնոջ, որոնցից 9-ն արդեն հղիացել է:
Մասնագետի խոսքով՝ ԱՄԲ առաջին իսկ փորձի դեպքում հղիանալու հավանականությունը բավականին մեծ է, եթե պացիենտը երիտասարդ ու առողջ կին է: Սակայն վերարտադրողական բժշկի մոտ հազվադեպ են ընդունելության սպասում երիտասարդներն ու առողջները. շատերը «Աստղիկ» ԲԿ են եկել հղիանալու արդեն մեծ թվով անհաջող փորձերից հետո, այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգտագործմամբ: Նրանց թվում եղել է նաեւ 42-ամյա կին՝ անպտղության 22-ամյա «ստաժով»: Հիմա նա արդեն հղիության 6-րդ ամսում է:
«Մեր պացիենտները «Աստղիկ»-ում նշանակումներ են ստանում ըստ լավագույն ուղեցույցների, որոնք մենք օգտագործում ենք նաեւ Իսրայելում: Մենք երբեք մեկ ուղեցույցը բոլորի համար չենք օգտագործում. յուրաքանչյուր պացիենտ անհատական մոտեցման կարիք ունի, քանի որ տարբեր խնդիրներ ունեն, անպտղության տարբեր պատճառներ», - ասաց պրոֆեսոր Օրվիետոն:
«Աստղիկ» ԲԿ վերարտադրողական բժշկության բաժանմունքի ֆինանսական եւկազմակերպչական հարցերով ղեկավար Լիանա Բադիկյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ բաժանմունքը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, իսկ անձնակազմը ապահովում է պացիենտների ջերմ եւ սիրալիր ընդունելություն, ինչի շնորհիվ նրանք իրենց հարմարավետ ու լավ են զգում:
Մասնագետները յուրաքանչյուր պացիենտի համար դեղամիջոցների անհատական դեղաչափ են ընտրում սուպերձվազատում խթանելու համար: Պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոն բոլոր նշանակումներին անձամբ է հետեւում, նա նաեւ 2 ամիսը մեկ ժամանում է խորհրդատվություն անցկացնելու եւ աշխատելու առավել բարդ պացիենտների հետ:
Սուպերձվազատման խթանումը արտամարմնային բեղմնավորման ծրագրի մի մասն է: Պացիենտը հորմոնալ դեղամիջոցներ է ստանում, ինչի շնորհիվ նրա ձվարանում միաժամանակ հասունանում են մի քանի պարկեր, ոչ թե մեկ՝ ինչպես բնական դաշտանային ցիկլում: Ճիշտ անցկացված խթանումը թույլ է տալիս ստանալ մի քանի ձվաբջիջներ, որոնք հետո բեղմնավորում են, իսկ լավագույն սաղմերը տեղափոխում կանանց արգանդ:
Սակայն որոշ հիվանդություններ խթանման անցկացումը դժվարացնում են. դրանց է վերաբերում, օրինակ, պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը, որը Հայաստանում շատ տարածված խնդիր է: Անցյալում պոլիկիստոզով պացիենտները ԱՄԲ ժամանակ լուրջ խնդիրների են բախվել. հաճախ ի պատասխան հորմոնալ դեղամիջոցներ ստանալու՝ նրանց մոտ զարգանում էր ձվարանների հիպերխթանման համախտանիշ (ՁՀՀ)՝ վտանգավոր վիճակ, որի դեպքում կնոջ ձվարանները մեծանում են, որովայնային խոռոչում սկսում է ջուր հավաքվել, նաեւ այլ ախտանիշներ են հայտնվում՝ կախված ՁՀՀ ծանրության աստիճանից:
Այսօր ժամանակակից ուղեցույցների եւ ղեղամիջոցների ճիշտ ընտրված դեղաչափերի շնորհիվ հիպերխթանման ծանր ձեւեր այլեւս չեն հանդիպում, պնդում է պրոֆեսոր Օրվիետոն:
«2005 թվականից հետո ես հիպերխթանման ոչ մի դեպքի չեմ հանդիպել: Այս խնդիրը պատմության գիրկն է անցել», - նշեց մասնագետը:
«Ես արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ տեսել հիպերխթանման ծանր կամ նույնիսկ միջին ձեւը: Երբեմն պատահում են հիպերխթանման թեթեւ ձեւեր, բայց ոչ ավելին, քանի որ մենք աշխատում ենք միջազգային ուղեցույցներով, որոնք օգնում են խուսափել նման խնդիրներից ու բարդացումներից», - իր հերթին նշեց «Աստղիկ» ԲԿ վերարտադրողականության բժշկությանբաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Կիրակոսյանը: