Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխության վերաբերյալ միջնորդությունը դատարանը չքննեց
ОбществоՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունն այսօր չի քննվել: Դռնփակ նիստը քիչ առաջ ավարտվեց, եւ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց լրագրողներին, որ քննիչը խնդրել է հետաձգել նիստը՝ պատճառաբանելով, որ աշխատանքային ժամն ավարտվել է, ու ինքը անձնական գործեր ունի: Միջնորդության քննությունը նշանակվեց հունվարի իննին: Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել նիստին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/28/1006010/