Նյու Յորքում ձերբակալվել են հրեական ծայրահեղական աղանդի չորս անդամներ
Международные новостиՆյու Յորքում ձերբակալվել են Գվատեմալայում հիմնավորված հրեական ծայրահեղական աղանդի չորս անդամներ, որոնք մեղադրվում են երկու երեխաների առեւանգման մեջ, հաղորդում է AFP-ն:
Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի հայտարարության համաձայն՝ չորս տղամարդիկ ծայրահեղ օրթոդոքսալ հուդաիզմի հետեւորդ «Լեվ Ահոր» աղանդի անդամներ են: Նրանցից մեկը՝ Բրուքլինում բնակվող 45-ամյա Արոն Ռոզները, ձերբակալվել էր դեկտեմբերի 23-ին: Մյուսները՝ աղանդի ենթադրյալ առաջնորդ Նահման Հելբրանսը, Մայեր Ռոզներն ու Ջեյքոբ Ռոզներն արտաքսվել էին Մեքսիկայից եւ ձերբակալվել Նյու Յորք ժամանելուն պես:
Նրանք մեղադրվում են Նյու Յորքից մոտ 150 կմ հյուսիսում գտնվող Վուդրիջ գյուղում 14-ամյա աղջկա եւ նրա 12-ամյա եղբոր առեւանգման մեջ: Վեց շաբաթ առաջ երեխաների մայրը լքել է աղանդը Գվատեմալայում՝ վախենալով իր ընտանիքի անվտանգության համար:
Չորս կասկածյալները մշակել էին զոհերի առեւանգման ծրագիրը նրանց Մեքսիկայով Գվատեմալա վերադարձնելու համար եւ տարել երեխաներին Պենսիլվանիա նահանգի Սքրանթոնի օդանավակայանից: Երեխաներին հայտնաբերել են Տենանգո-դել-Էյր քաղաքում մեքսիկական իշխանությունների օգնությամբ եւ վերադարձրել իրենց մորը: