Իսկոն մտադիր չէ հեռանալ «Ռեալից»
СпортԻսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոն հերքել է լուրերը, թե այս ձմռանը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»:
«Չեմ ցանկանում հունվարին հեռանալ «Ռեալից», քանի որ շատ երջանիկ եմ այստեղ: Նպատակս է շարունակել տիտղոսներ նվաճել Մադրիդում»,- 26-ամյա իսպանացու խոսքը մեջբերում է Deportes Cuatro-ն:
Հիշեցնենք, որ Իսկոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի ամառը: Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 խաղի, դարձել 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: