Նյու Յորքում առաջին անգամ ամանորյա հանդիսությանը կհետեւեն դրոնները
LifestyleՏեսախցիկներով հագեցած դրոնները կհետեւեն Նյու Յորքում ամանորյա հանդիսություններին, փոխանցում է BBC News-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի ոստիկանության հայտարարությունը։
Նշվում է, որ իրավապահ մարմինները առաջին անգամ են դրոններ գործի դնում տոնական միջոցառմանը հետեւելու համար։
Մասնավորապես, Տայմս Սքուեր շրջանում անօդաչուի միջոցով կիրականացվի ուժեղացված տեսահսկում, որտեղ հավաքվում են միլիոնավոր մարդիկ տոնը նշելու համար։
Միաժամանակ, ոստիկանությունը չի հայտնել, թե քանի դրոն կօգտագործվի տոնի ընթացքը հսկելու համար։
Բացի անօդաչուներից հանդիսությունը կհսկեն հազարավոր տեսախցիկներ ու ոստիկաններ։
Միաժամանակ, իրավապահները հայտարարել են, որ տվյալ միջոցները կանխարգելիչ են, ոստիկանությունը հնարավոր սպառնալիքների մասին հաղորդագրություն չի ստացել։