Ողբերգական վթար Գյումրիում. մեկ մարդ տեղում մահացել է
ОбществоԱյսօր՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 21:30-ին Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում բախվել են Range Rover մակնիշի եւ ZAZ մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը ZAZ-ի վարորդի մայրն էր, իսկ վիրավորները նրա ընտանիքի անդամներն են: