ԱՄՆ-ն հյուպատոսական հասանելիություն է խնդրել ՌԴ-ում ձերբակալված ամերիկյան լրտեսի համար
Международные новостиՊետդեպարտամենտը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ն ծանուցել է ԱՄՆ քաղաքացու ձերբակալության մասին, հայտնում է AFP-ն։ Վաշինգթոնը դիմել է ամերիկացուն հյուպատոսական ծառայությունների հասանելիություն տրամադրելու հարցով։
«Համաձայն Վիեննայի կոնվենցիայի պահանջների՝ Ռուսաստանը պետք է տրամադրի այդպիսի հասանելիություն»,-ասված է Պետդեպի հայտարարությունում։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը մանրամասներ չի ներկայացրել, ձերբակալվածի անունը չի նշվում։
ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում լրտեսության կասկածանքով դեկտեմբերի 28-ին ձերբակալել է ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուիլանին, հարուցվել է քրեական գործ։
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատանը հայտնել են ձերբակալման մասին։