Բորիս Նավասարդյանը փորձում է Ամանորին տանը չլինել
ИнтервьюԵրևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ծնվել է հունվարի 1-ին և այդ օրը ծանրաբեռնված է լինում, սակայն վերջին տարիներին փորձում է այդ օրը տանը չլինել։ «Ուզում եմ այդ օրը հանգստանալ և պարտավորված չլինեմ մեծ տոնախմբություն կազմակերպել։Միայն հոբելյաններին եմ մնում տանը և պատրաստվում ընկերներիս, բարեկամներիս հետ նշելու։ Նույնն էլ այս տարի է լինելու։ Այս տարի կնոջս հետ Ամանորը կդիմավորենք Իսպանիայում»,-նշեց նա։ Նավասարդյանը չի հիշում, թե ինչքան ժամանակ է հավատացել Ձմեռ պապիկին․«Միշտ էլ գիտեի, որ բոլոր նվերների համար պետք է իմ մտերիմներին շնորհակալ լինեմ և իմ մտերիմներին ընկալում եմ որպես Ձմեռ պապիկներ, որոնք իմ կյանքում միշտ դրական էմոցիաներ են տալիս։ Այն մարդկանց ում շատ ես սիրում և ովքեր քեզ են սիրում, պետք է նրանց համար Ձմեռ պապ լինես»։ Նավասարդյանը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած իրադարձությունները հրաշք է համարում.«Ես ուզում եմ, որ այս հրաշքը շարունակվի, քանի որ դեռ շատ հրաշքներ են պետք, որպեսզի մենք, մեր պետությունում երջանիկ ապրենք։ Շատ լավ է, որ այդպիսի տրամադրությամբ ենք դիմավորում Նոր տարին, քանի որ դա ուժ, եռանդ ու հույս է տալիս։ հույսով պետք է մտնենք 2019 թվական և այն դարձնենք հրաշքների տարի»։