Ստրասբուրգում ինը մարդ ամանորյա գիշերը վնասվածքներ է ստացել պետարդների պայթյունից
Международные новостиՍտրասբուրգում ինը մարդ ամանորյա գիշերը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել պետարդների պայթյունից՝ տեղեկացնում է Europe 1-ը։
Տուժածները այրվածքներով եւ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, ոմանց մուտ նույնիսկ ժամանակավոր խլություն է առաջացել։ Տուժածների մեջ 15 եւ 20 տարեկան երկու երիտասարդներ կան, որոնց մի քանի մատները պայթյունից կտրվել են։ Բժշկական կենտրոնի ներկայացուցչի խոսքերով՝ երկու դեպքում էլ պետարդներն անօրինական եւ ինքնաշեն են եղել։
Ռադիոալիքի տվյալներով՝ անցյալ տարի պետարդներից տուժածների թիվը Ֆրանսիայում կազմել է 29 մարդ։ Միջադեպերի մեծ մասը տեղի են ունեցել Էլզասում։ 2012 եւ 2013 թվականներին այդ տարածաշրջանում անօրինական պետարդների օգտագործման հետեւանքով զոհվել է 3 մարդ։