Գերմանիայում տղամարդը միտումնավոր վրաերթի է ենթարկել մարդկանց
Международные новостиԳերմանական Բոտրոպ քաղաքում տղամարդը մեքենան վարել է մի խումբ անցորդների վրա. տեղեկացնում է gazeta.ru-ն։
Միջադեպի հետևանքով տուժել է առնվազն չորս մարդ, նրանցից ոմանց վիճակը ծանր է։
Տուժածների թվում են Սիրիայի և Աֆղանստանի քաղաքացիներ։
Ոստիկանության տվյալներով` 50–ամյա տղամարդը մեքենան միտումնավոր վարել է ամբոխի ուղղությամբ։
Նախնական վարկածի համաձայն` պատճառն այլատյացությունն է եղել։
Կասկածյալը ձերբակալվել է։