Համացանցի օգտատերերը կազմել են վատագույն նվերների ցանկը
LifestyleReddit-ի օգտատերերը անվանել են ամանորյա և սուրբծննդյան այն նվերները, որոնք, նրանց կարծիքով, արժե տալ նրանց, ում իսկապես չես սիրում։
Նրանք խորհուրդ են տալիս չսիրված մարդկանց տալ վատ ռեստորանի մուտքի տոմս, զրոյական հաշվեկշռով նվեր-քարտ, թաղման բյուրոյի այցեքարտ կամ դատարկ շնորհավորական բացիկ։
Օգտատերերի մի մասը խորհուրդ է տվել անհատական մոտեցում ցուցաբերել․ նվիրել այն, ինչ ատում է նվեր ստացողը։ Եթե չսիրված մարդը երեխաներ ունի, ապա արժե նրան նվիրել բարձր ձայնով խաղալիքներ, օրինակ՝ երաժշտական գործիքներ։