Թաիլանդի տուրիստական շրջաններին է մոտենում «Պաբուկ» տրոպիկական փոթորիկը
ОбществоՀարավարեւելյան Ասիայի հարավային մասի տուրիստական շրջաններին է մոտենում, այդ թվում՝ Պխուկետ, Քրաբի, Փանգան եւ Սամուի, «Պաբուկ» տարերքը, հաղորդում է МК.RU-ն՝ հղում կատարելով The Guardian-ին:
Հազարավոր զբոսաշրջիկներ հավաքում են իրենց ճամպրուկները եւ հեռանում Թաիլանդի Թագավորությունից՝ Սուրբ Ծննդյան եւ Նոր տարվա տոների ամենաթեժ պահին:
Օդերեւութաբանները կանխատեսում են հորդառատ անձրեւներ եւ 7 մետրանոց ալիքներ: Թաիլանդի օդերեւութաբանական դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, ատրոպիկական փոթորիկը քիչ հավանական է վերածվի լիարժեք թայֆունի, սակայն տեղացիները վերջին 30 տարիներին նմանատիպ բնական աղետ հաստատ չեն տեսել: