Սերբիայում այլեւս կենդանիներ չեն սպանի մորթու համար
Международные новостиՍերբիայի իշխանություններն արգելել են կենդանիներ բազմացնել եւ սպանել նրանց մորթու արտադրության համար, տեղեկացնում է MIGnews-ը՝ հղում կատարելով LIVEKINDLY-ին եւ Klix-ին։
Աղբյուրները նշում են, որ Սերբիայում նախատեսում էին արգելքն ուժի մեջ մտցնել դեռեւս 2009-ին։ Բայց երկրի կառավարությունը հարցի քննարկումը հետաձգեց 10 տարով, որպեսզի նրանք, ովքեր զբաղվում են այդ գործունեությամբ, կարողանան նախապատրաստել իրենց բիզնեսը։
«Այդ ճյուղում օգտագործվող քիմիական նյութերի մեծ քանակությունը մշտապես կեղտոտում է շրջակա միջավայրը»,- պնդում են բնության պահապանները։
Ինչպես հայտնի է, այսօրվա դրությամբ մորթու արտադրությունը պաշտոնապես արգելված է Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում, Չեխիայում, Մակեդոնիայում եւ Սլովենիայում։