Այս տարի ունենք 6-ով պակաս մահվան ելքով պատահար. ՃՈ վիճակագրությունը
ОбществоՃանապարհային ոստիկանության կազմակերպած և իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքում տոնական օրերին արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով այս տարի ունենք 6-ով պակաս մահվան ելքով պատահար. մինչ հունվարի 5-ի ժամը 15.00-ի դրությամբ ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 5 մարդ։ Նման վիճակագրական տվյալներ է ներկայացրել Ոստիկանության լրատվական ծառայությունը։
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զոհվել էր 11 մարդ` 6-ով ավելի։ Ի դեպ, 2018 թվականին Հայաստան ներկրված տրանսպորտային միջոցների թիվը գերազանցում է 70.000-ը։ Նույնիսկ այս հանգամանքը հաշվի առնելով ճանապարհային ոստիկանությունը կարողացավ կատարել արդյունավետ ու տեսանելի աշխատանք»,– նշված է ոստիկանության հաղորդագրությունում։