Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը Սիրիայից շուտափույթ դուրս բերելու խոստում երբեք չի տվել
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երբեք ամերիկյան զորքերը Սիրիայի տարածքից շուտափուլթ դուրսբերման խոստում չի տվել, ինչպես նաև լրագրողներին զորքերի դուրսբերման կոնկրետ ժամկետներ չի ասել: Նախագահի ելույթը հեռարձակվել է Fox News հեռուստաալիքի եթերում:
«Մենք դուրս ենք գալիս Սիրիայից, մենք այնտեղից դուրս կբերենք մեր զորքերը, սակայն ես երբեք չեմ ասել, որ դա կարվի հնարավորինս արագ,- ասել է նախագահը՝ հավելելով, – մենք դուրս կգանք Սիրիայից, սակայն այնպես կանենք, որ դա վերջնական չլինի, քանի դեռ «Իսլամական պետությունը» չի վախճախվել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը տեսաուղերձով հայտարարել էր Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակի և երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին: