ՄԱԿ-ը հայտարարել է աշխարհում փախստականների թվի զգալի աճի մասին
Международные новости2018 թվականի կեսերին աշխարհում միգրանտների, տեղահանված անձանց եւ ապաստարան հայցողների թիվը հասնում էր 68,8 մլն-ի: Դա 300 հազարով գերազանցում է 2017 թվականի դեկտեմբերի ցուցանիշը, հաղորդում է «Նեմեցկայա վոլնա»-ն՝ վկայակոչելով Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարին (UNHCR):
Դրա հետ մեկտեղ, Գերմանիայում ապաստարան ստանալու հայտադիմումների քանակը նվազել է 20 տոկոսով: 2018 թվականի առաջին կիսամյակում 81,8 հազար դիմում է գրանցվել, 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝ 101 հազար, 2016 թվականին՝ 387,7 հազար:
Ներկայումս միգրացիոն ճգնաժամ է զարգանում Բանգլադեշում եւ Լիբանանում, հայտնում են UNHCR-ի ներկայացուցիչները: Յուրաքանչյուր երրորդը Սիրիայի փախստական է. իրենց երկիրը լքած սիրիացիների մեծամասնությունը բնակվում է Թուրքիայում (3.6 մլն), Լիբանանում (968,1 հազար) եւ Հորդանանում (667,2 հազար): Գերմանիայում բնակություն են հաստատել Սիրիայից 514 հազար գաղթականներ: