Այսօր Սիրուշոյի ծննդյան տարեդարձն է
LifestyleԱյսօր լրանում է երգչուհի Սիրուշոյի 32 ամյակը: Վերջինիս երկրպագուներն ակտիվ շնորհավորում են նրան առցանց տիրույթում, սակայն Սիրուշոյի հարազատների՝ մասնավորապես ամուսնու և ծնողների կողմից դեռ շնորհավորական գրառումներ չեն եղել: Նշենք, որ երգչուհին էլ անցած տարվա դեկտեմբերի 30-ից հետո դեռ որևէ գրառում սոցիալական ցանցերում չի կատարել: Հ.Գ. Երգչուհու հայրը՝ Հրաչյա Հարությունյանն արդեն շնորհավորել է դստերը:
