Կարեն Գրիգորյանը երրորդ տեղն է գրավել Իսպանիայում
Спорт015թ. շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը երրորդ տեղն է գրավել Իսպանիայի Ռոկետաս Դե Մար քաղաքում անցկացված XXX International Chess Open Roquetas de Mar շախմատային մրցաշարում:
Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ կես միավոր զիջել առաջին տեղը գրաված ռուս Դմիտրի Ֆրոլիանովին: Երկրորդ տեղում հայտնված Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա) Գրիգորյանին գերազանցել է լրացուցիչ ցուցանիշներով: 4-9-րդ տեղերը բաժանած շախմատիստները եւս հավաքել են 7-ական միավոր: