Ереван, 17.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Մի քանի կարևոր խորհուրդ համեղ ու գեղեցիկ թխվածքներ պատրաստելու համար. իմանալով դրանք, այլևս դժվարություններ չեք ունենա

Lifestyle
  1. Բոլոր բաղադրիչները պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն (պատրաստելուց 60-90 րոպե առաջ սառնարանից պետք է նախապես հանել)։
  2. Ձվի թարմությունը որոշելու համար պետք է այն ընկղմել ջրով լի բաժակի մեջ. եթե ձուն սուզվում է բաժակի հատակը, նշանակում է թարմ է և՝ հակառակը։
  3. Բաղադրատոմսերի մեջ buttermilk ասվածը կարելի է փոխարինել 1 բաժակ կաթի մեջ 1 թ/գդ քացախի խառնուրդով։
  4. Բաղադրիչների ճիշտ քանակությունը որոշելու ամենաճիշտ տարբերակը էլեկտրոնային կշեռքն է։
  5. Մեկ ձուն միջինը կշռում է 37-40 գրամ , որից 20-ը մոտավորապես դեղնուցն է։ Ձուն ավելի լավ է առանձնանում, երբ սառած է լինում, իսկ հարելու համար ամենահարմարը տաք սպիտակուցներն են։
  6. Սպիտակուցները կարելի է սառեցնել սառցախցիկում (հերմետիկ փակված ամանի մեջ), իսկ օգտագործելուց 1 օր առաջ պետք է հանել այնտեղից։
  7. Վանիլինի փոխարեն ցանկալի է վանիլի էքստրակտ կամ էսենցիա օգտագործել։
  8. Ձվերը սենյակային ջերմաստիճանի դարձնելու համար անհրաժեշտ է դրանք պարզապես տաք ջրով լի բաժակի մեջ ընկղմել։
  9. Կարագը սենյակային ջերմաստիճանի բերելու համար պետք է մանր-մանր կտրատել և դնել ափսեի մեջ։
  10. Ցանկացած բաղադրատոմսում մուգ շոկոլադը կարելի է փոխարինել կաթնայինով և՝ հակառակը։
  11. Եթե բաղադրատոմսում կարագի կողքին ոչ մի նշում չկա` միշտ օգտագործեք ոչ աղի սերուցքային կարագ։

Կարևոր խորհուրդներ թխվածքներ պատրաստելիս 

Բաղադրիչների խառնելու ընթացքը

  1. Չոր բաղադրիչները ցանկալի է լավ խառնել նախքան հեղուկ բաղադրիչներին ավելացնելը:
  2. Շաքարավազն ու կարագը հարելիս պետք չէ ծուլանալ։ Իդեալական տարբերակում պետք է ստանալ սպիտակ թեթև զանգված, որի համար հարկավոր է հարել այն 5-8 րոպե։
  3. Երբ չոր բաղադրիչները հեղուկ բաղադրիչների հետ եք խառնում, առաջինը պետք է չոր բաղադրիչները լցնել։
  4. Խմորի կամ չոր բաղադրիչների վրա ձուն կոտրելուց հետո պետք չէ զանգվածը շատ խառնել: Պարզապես պետք է հարել մինչև համասեռ զանգվածի ստանալը:
  5. Շաքարավազը լցնելիս պետք է զգույշ լինել. շատ շաքարավազի դեպքում թխվածքի վրա մուգ կեղև է առաջանում, իսկ քիչ շաքարավազի դեպքում կեղևը բաց գույնի է լինում, խմորը` ձիգ։
  6. Պետք չէ ալյուրի չափաքանակը չարաշահել, քանի որ շատ ալյուրի դեպքում խմորի վերևում ճաքեր են առաջանում։
  7. Ձվի դեղնուցները խմորի մեջ գցելուց առաջ ցանկալի է դրանք առանձին հարել բաժակում:
  8. Եթե մեկ պտղունց աղը քաղցր խմորի մեջ գցենք, այն ավելի կուժեղացնի մյուս բաղադրիչների բույրը։
  9. Սպիտակուցային զանգվածը խմորին ավելացնելիս պետք է շատ զգույշ խառնել՝ վերևից ներքև շարժումներով:
  10. Մերենգայի համար սպիտակուցները հարելիս պետք է տվյալ ամանը մաքրել մի քանի կաթիլ կիտրոնահյութով կամ քացախով թրջված անձեռոցիկով։
  11. Եթե խմորի մեջ տարբեր բուրավետիչներ ենք ավելացնում, ավելի լավ է սկսել վանիլինից, քանի որ այն ուժեղացնում է այլ բուրավետիչների համը։

Կարևոր խորհուրդներ, որոնք պետք է հաշվի առնել խմորեղեն թխելիս

  1. Եթե պատրաստում եք բազմաշերտ խմորեղեն, ավելի լավ է խմորը բաժանել հավասար մասերի և առանձին թխել ամեն շերտը:
  2. Խմորը ձևամանի մեջ լցնելուց հետո պետք է դանակով հավասարեցնել այն։
  3. Խմորը պետք է լցնել ձևամանի մեջ 1/2-2/3-ի չափից ոչ ավել։
  4. Թխվածքներ պատրաստելիս ավելի լավ է առաջնորդվել ջեռոցի առանձնահատկություններով և ինքնուրույն կարգվորել բաղադրատոմսում նշված ջերմաստիճանը։
  5. Միշտ պետք է սպասել, որ ջերմաստիճանը ջեռոցում անհրաժեշտ աստիճանի հասնի, հետո նոր թխել խմորեղենը։
  6. Խմորով լի ձևամանը պետք է աշխատել ջեռոցի մեջտեղի հատվածում դնել (եթե մի քանի ձևամաններով ենք թխում, որքան հնարավոր է եզրերից հեռու)։
  7. Որպեսզի տորթը հավասար թխվի, 20 րոպեից (բայց ոչ շուտ) ձևամանը պտտում ենք հակառակ կողմի վրա (իհարկե, սա չի վերաբերվում բիսկվիթային խմորներին):
  8. Խմորեղենը հարկավոր է միշտ թխել ջեռոցի մեջտեղի դարակում, եթե բաղադրատոմսում հատուկ նշված չի կոնկրետ դարակը:
  9. Սովորաբար, թխվածքի պատրաստ լինելը կարելի է զգալ խոհանոցում տարածված բույրով 
  10. Եթե ուզում ենք լուցկու օգնությամբ (եթե լուցկին չոր է դուրս գալիս, ուրեմն խմորեղենը պատրաստ է) փորձել տորթը պատրաստ է, թե ոչ, ապա պետք չէ տորթը ջեռոցից ամբողջովին հանել։ Կարելի է զգուշությամբ մի փոքր բացել ջեռոցի դուռը և շատ արագ ստուգել թխվածքի պատրաստ լինելը:
  11. Կարկանդակը ջեռոցում պետք չէ երկար թխել, քանի որ այն ավելի չոր է դառնում։

Ինչպես ճիշտ սառեցնել թխվածքը և պատել կրեմով

  1. Ցանկալի է թխվածքը ջեռոցում ցանցի վրա 10 րոպե թողնել, հետո նոր հանել ջեռոցից։
  2. Քափքեյքերը պետք է անմիջապես ձևամանից հանել, այնուհետև դնել ցանցի վրա, որ սառչեն։
  3. Կտրատելուց կամ կրեմ քսելուց առաջ թխվածքի սառած շերտերն անհրաժեշտ է սննդային փաթեթով փաթաթել և 30 րոպեով տեղափոխել սառցախցիկը։
  4. Կրեմը քսելուց առաջ սիլիկոնե փուզայով անհրաժեշտ է տորթի վրայից բոլոր փշրանքները մաքրել։
  5. Որպեսզի թխվածքի շերտերի միջև կրեմը հավասար չափով լցվի, անհրաժեշտ է կլոր անցքերով հրուշակեղենային պարկերի մեջ լցնել այն, ապա զոլերով լցնել խմորի վրա:
  6. Կրեմը սկզբում հարկավոր է քսել բարակ շերտով` բոլոր մասերը ֆիքսելով։ Այնուհետև դնել սառանարանը 30 րոպեով, հետո քսել կրեմի մնացած մասը (սա կոչվում է breadcrumbs coating)։
  7. Եթե տորթը կրեմով պատելու ժամանակ չունեք, կարող եք շաքարի փոշի կամ կակաո ցանել` դրանք հրաշքներ են գործում։
  8. Եթե ուզում եք, որ տորթն ավելի փայլուն լինի` մատուցելուց առաջ զգուշորեն ֆենով տաք օդ փչեք տորթի վրա։
Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян