«Արցախ»-ը նոր ֆուտբոլիստ ունի
СпортԵրևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:
Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը այսօր համալրեց հարձակողական ոճի կիսապաշտպան Վիգեն Ավետիսյանը։ Մինչ «Արցախ» տեղափոխվելը, Ավետիսյանը հանդես է եկել «Փյունիկ», «Ուլիս», և «Լոռի» ակումբներում:
19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Նրան հաջորդում է «Լոռի»-ն՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակ»-ը 6-րդն է: «Գանձասար-Կապան»-ը նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատ»-ն է, իսկ «Արցախ»-ն ունի 12 միավոր: